Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

ՀՀԿ-ում չի քննարկվում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելը

ՀՀԿ-ում չի քննարկվում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելը
30.03.2018 | 12:37

ՈՒզելը քաղաքական կատեգորիա չէ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ ուզու՞մ են տեսնել «Ծառուկյան» դաշինքին կոալիցիայում: «Քաղաքական կատեգորիան քաղաքական արդյունավետությունն է, քաղաքական ծրագրերն են, մենք այդ հարցը չենք քննարկել»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երբ նման հարց քննարկվի, ինչպիսի որոշման էլ հանգեն, կներկայացնեն:

«Այս պահին մեր օրակարգում կառավարության ձևավորման խնդիր դեռևս քննարկման դրված չէ»,- ասաց նա, ապա ավելացրեց. «Վաղը ինչ կլինի կամ 5 տարի հետո, կապրենք, կտեսնենք, մի շտապեք»:

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ